Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հայաստանը հո որբի գլուխ չէ՞

Հայաստանը հո որբի գլուխ չէ՞
24.07.2012 | 23:24

Մեկ շաբաթ առաջ Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում սեփական հարկի տակ 1:0 հաշվով զիջելուց հետո, այսօր Երևանի «ՈՒլիսը» Տիրասպոլի «Շերիֆի» հետ պատասխան խաղում պիտի փորձեր… Եթե ասեմ` պիտի փորձեր դրությունը փրկել կամ շտկել, ընթերցողի մոտ կարող է տպավորություն առաջանալ, թե տպագիր խոսքի տեսքով պարզապես կարդում է հայկական հեռուստատեսության մեկնաբաններին: «ՈՒլիսը» շտկելու ոչինչ էլ չուներ, որովհետև նման խաղով ոչ թե աչք են շինում, այլ, մի բան էլ ավել՝ հոնք են փչացնում: Այս պարագայի համար, ճիշտ է, փչացնելը մի փոքր չափազանցված ստացվեց, որովհետև մեր թիմը, դատելով հանդիպման արդյունքից, այնուամենայնիվ հասել է խաղի կայուն մակարդակի` երկու հանդիպումում էլ պարտվել է միևնույն 1:0 հաշվով: Ինչո՞վ

ուրախանալու բան չէ, եթե մի պահ մոռանանք, որ այդպես ֆուտբոլ խաղալ պարզապես չի կարելի: Գուցե նման խաղամակարդակ ունենալու պայմաններում շատ ավելի ճիշտ կլինի բակային հանդիպումների մասնակցե՞լը: Ախր մի քիչ էլ նամուսի հարց կա: Հայաստանը հո որբի գլուխ չէ՞, որ, ով հասնի, ուզածի պես խուզի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ